

Կարատեի մարզիչ | Մարզիկ | Ֆիզիկական պատրաստության մարզիչ
Ես Էմիլ Ղազարյանն եմ՝ կարատեի,ֆիզիկական պատրաստության մարզիչ, մարզիկ և մանկավարժության մագիստրոս։
Իմ մարզական ուղին սկսել եմ մարտարվեստում 2007 թվականից։ Տարիների ընթացքում անցնել եմ մասնագիտական և մրցակցային մեծ ճանապարհ։ Մինչև 2023 թվականը զբաղվել եմ պրոֆեսիոնալ մարզական գործունեությամբ՝ մասնակցելով ազգային և միջազգային տարբեր մրցաշարերի և ներկայացնելով Հայաստանը միջազգային մարզական հարթակներում։
Իմ մարզական կարիերայի ընթացքում գրանցել եմ մի շարք նշանակալի նվաճումներ՝
• Հայաստանի հնգակի չեմպիոն։ • Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ • Միջազգային տարբեր մրցաշարերի չեմպիոն։ • Պրոֆեսիոնալ մրցաշարի հաղթող։ • Կիոկուշին կարատեի սև գոտու 2-րդ դան աստիճանի կրող։
2018 թվականից մինչ օրս զբաղվում եմ մարզչական գործունեությամբ։ Այս տարիների ընթացքում իմ գիտելիքներն ու մարզական փորձը փոխանցում եմ տարբեր տարիքային խմբերի մարզիկների՝ աշխատելով ինչպես սկսնակների, այնպես էլ բարձր մարզական նպատակներ ունեցող սաների հետ։
Իմ մարզչական գործունեության ընթացքում պատրաստել եմ բազմաթիվ մարզիկների, որոնց թվում են Հայաստանի և Երևանի առաջնությունների չեմպիոններ, Եվրոպայի առաջնությունների հաղթողներ և աշխարհի առաջնությունների մասնակիցներ։
Իմ աշխատանքի հիմնական նպատակն է ոչ միայն զարգացնել մարզիկների ֆիզիկական և տեխնիկական կարողությունները, այլև ձևավորել կարգապահություն, պատասխանատվություն, ինքնավստահություն, կամքի ուժ և հաղթողի մտածելակերպ։ Մեծ կարևորություն եմ տալիս յուրաքանչյուր մարզիկի անհատական զարգացմանը, ճիշտ մարզումային գործընթացի կազմակերպմանը և հոգեբանական պատրաստվածությանը։
Կրթություն և մասնագիտական որակավորում
• Ֆիզիկական կուլտուրայի մագիստրոս։ • Կարատեի պրոֆեսիոնալ մարզչի որակավորում։ • Սպորտային հոգեբանության մասնագիտական կրթություն։ • Ֆիթնես մարզչի որակավորում։ • Խմբային և անհատական մարզումների կազմակերպման մասնագիտական հմտություններ։
Venues that confirmed the trainer's cooperation.
