Անհաջող մեկնարկ
Անթալիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 69 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանը լավագույն եռյակ չմտան: Գրիգորյանը ցույց տվեց վերջին արդյունքը, իսկ Ավետիսյանը չորրորդն է: Երկամարտի ոսկե մեդալը նվաճեց ադրբեջանցի Աֆգան Բայրամովը:








