Հրանտ Մելքումյանը պարտություն է կրել
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում անցկացվող Բոսնա-2012 մրցաշարի 7-րդ տուրում պարտություն կրեց գրոսմայստեր Եվգենի Պոստնիից (Իսրայել): Այժմ Մելքումյանը և Պոստնին ունեն 5,5-ական միավոր: Հայ շախմատիստը ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ շարունակում է ընթանալ առաջին տեղում. տեղեկացնում է armchess.am-ը։








