Սյուզի Կենտիկյանը կորցրեց գոտիները
Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը Ֆրանկֆուրտում պարտություն կրեց ամերիկուհի Մելիսա Մակմորոուից և կորցրեց WBA, WIBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնական գոտիները:
Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը Ֆրանկֆուրտում պարտություն կրեց ամերիկուհի Մելիսա Մակմորոուից և կորցրեց WBA, WIBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնական գոտիները:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ` տևական ընդմիջումից հետո մեր հավաքականը, պահեստային կազմով, այսօր գիշեր մեկնեց միջազգային մրցաշարի:
Լոնդոնի օլիմպիական խաղերի կանանց բռնցքամարտի մրցաշարում ներկայացուցիչ ունենալու նպատակով ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը աշխարհի առաջնություն է ուղեկցել Արմինե Սինաբյանին (60 կգ) և Աշխեն Սիմոնյանին (75 կգ): Չինաստանի Քինհուանգդավո քաղաքում էմայիսի 11-19-ը անցկացվելու առաջնությունը: Օլիմպիական ուղեգրեր կշնորհվեն 1-3–րդ տեղ գրավածներին: Աշխարհի կանանց առաջնության ընթացքին կհետևի նաև ԱԻԲԱ-ի ներկայացուցիչ Դերենիկ Գաբրիելյանը: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայք
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ եթե հաջողվի համաձայնության գալ բրիտանացի բռնցքամարտիկ Դևիդ Հեյի հետ, ապա այդ մենամարտը վերջինը կլինի իր կարիերայում։ Կլիչկոն նշել է, որ բանակցությունները դեռևս շարունակվում են բրիտանացու հետ:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե Աբրահամը արդյոք կլինի Երևանում ապրլի 24-ին, բռնցքամարտիկը ժպտաց և պատասխանեց. «Չէ ապրիլի 24-ին չեմ կարող լինել, որովհետև 21-ին ես այնտեղ հաղորդում ունեմ` «Թաքնված տեսախցիկ» , որտեղ Միսս Գերմանիա մրցույթի հաղթողի գլխին ենք սարքել: Այնպես, որ ես այդ օրը անպայման պետք է այնտեղ լինեմ: Բացի այդ` [...]
«Ցանկություն ունեմ` ավելին ասեմ , իմ երազանքն է մենամարտել Հայաստանում: Խոսել եմ Վիկի հետ, նա ինձ ասաց, թե որքան բարդ էր կազմակերպել և մենամարտել այստեղ, սակայն դա անիրական չէ»:
Արթուր Աբրահամը Հայաստանի հետ կապված ծրագիր ունի. Ներքին Չարբախում ցանկանում է կառուցել մշակույթի տուն, որի համար թաղապետարանն արդեն տարածք է հատկացրել:
Համարյա ամեն մենամարտից հետո Արթուր Աբրահամը գալիս է հայրենիք` ոգեշնչվելու:«Ես սիրում եմ իմ հայրենիքը և սիրում եմ այստեղ լինել գոնե մի քանի շաբաթ»,- այսօրլրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը` շտապելով վստահեցնել, որ իր այցը ոչ մի կապ չունի ընտրությունների հետ:
Ապրիլի 14-ին` Թուրքիայի Տրապիզոն քաղաքում, կմեկնարկի բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որի ավարտից հետո պարզ կլինի թե հայ բռցքամարիկներից ովքեր կկարողանան մեկնել Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերին:
Թեթեւագույն քաշային կարգի WBC վարկածով չեմպիոնական գոտու համար մենամարտում 36-ամյա Վիկ Դարչինյանը երրորդ անգամ պարտվեց` այս անգամ 29-ամյա ճապոնացի Շինսուկե Յամանակային։ Տոկիոյում կայացած մենամարտում` Յամանական հաղթեց միավորներով՝ 116-112, 116-112, 117-111` պահպանելով չեմպիոնական տիտղոսը: