«Փյունիկը» հրաժարվեց հերթական դարպասապահից
Երևանի «Փյունիկը» երեկ պաշտոնապես հրաժարվեց դարպասապահ Արսեն Պետրոսյանի ծառայություններից, տեղեկացնում է armsport.am-ը: Այս լուրն այնքան էլ անսպասելի չէր, քանի որ անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր թիմում դարպասապահները երկար չեն մնում: Բավական է նշել, որ վերջին 5 տարվա ընթացքում «Փյունիկից» հեռացել է 11 դարպասապահ:








