դիտվել է81անգամ
Կայացան Անգլիայի գավաթի 5-րդ փուլի, կամ 1/8-րդ եզրափակչի հանդիպումները: Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվելիս չկարողացավ կոտրել Առաջին լիգան ներկայացնող «Սթիվենէյջտի»դիմադրությունը, որի արդյունքում զույգի հաղթողը կորոշվի «խթանների» հարկի տակ կայանալիք խաղում:
Մյուս խաղում «Լիվերպուլը» 6:1 հաշվով ավարտեց հանդիպումը Չեմպիոն լիգան ներկայացնող «Բրայթոնի» հետ: Քենի Դալգլիշի թիմից գոլերի հեղինակներ դարձան Մարտին Շկրտելը, Էնդի Քերոլը և Լուիս Սուարեսը, իսկ մնացած 3 գնդակները ինքնագոլեր էին:
Անգլիայի գավաթի 1/4-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքում թիմերը բաժանվել են հետևյալ զույգերի՝
«Էվերթոն» – «Սանդերլենդ»
«Սթիվենէյջտ»/«Տոտենհեմ» – «Բոլթոն»
«Չելսի»/«Բիրմինգեմ» – «Լեսթեր»
«Լիվերպուլ» – «Սթոք Սիթի»:
Քառորդ եզրափակիչ հանդիպումները կկայանան մարտի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում:









