դիտվել է104անգամ

Աշխարհի ուժեղագույն թենիսիստ` սերբ Նովակ Ջոկովիչը և  քենիացի վազորդ Վիվիան Չերույոթը պարգևատրվել են սպորտային «Օսկարներով»:  Նրանք դարձել են Սպորտի համաշխարհային ակադեմիայի սահմանած Laureus World Sports Awards ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրներ:

24-ամյա թենիսիստն արժանացել է լավագույնի կոչմանը` նախորդ մրցաշրջանում «Մեծ սաղավարտի» չորս առաջնություններից երեքում հաղթելու համար:

28-ամյա  Չերույոթն արժանացել է ոսկե արձանիկի 5 և 10 հազար մետր վազքուղու համաշխարհային մրցաշարում ոսկե մեդեալների արժանանալու համար:

Մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 6-ի երեկոյան Լոնդոնի «Սենթրալ-Հոլ» մշակութային համալիրում: