դիտվել է359անգամ
Ջիբրալթարում ընթացող շախմատային մրցաշարի նախավերջին 9-րդ տուրում հայ գրոսմայստերներից հաղթանակ տոնեց միայն Գաբրիել Սարգսյանը, ով սպիտակ խաղաքարերով առավելության հասավ անգլիացի Գրեյգ Հենլիի նկատմամբ: Այժմ իր ակտիվում Գաբին ունի 6 միավոր և զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը:
ԱՄՆ-ը ներկայացնող Վարուժան Հակոբյանը պարտություն կրեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովից և նահանջեց 25-րդ հորիզոնական: Նա ևս 6 միավոր ունի:
Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց անգլիացի Դեյվիդ Հոուելի հետ և 6.5 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը:
Վերջին տուրում հայ շախմատիստների մասնակցությամբ կկայանան հետևյալ պարտիաները.
Սերգեյ Մովսեսյան (Հայաստան 2700) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան 2749)
Վարուժան Հակոբյան (ԱՄՆ 2617) – Ալեքսիս Կաբերլա (Իսպանիա 2504)
Նանա Ձագնիձե (Վրաստան 2535) – Գաբրիել Սարգսյան (Հայաստան 2683)








