դիտվել է182անգամ
Ջիբրալթարում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Գոպալի հետ և այժմ 6 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
Գաբրիել Սարգսյանը սև ֆիգուրներով խաղաղ դաշն է կնքել Ջավախիշվիլիի հետ և մրցաշարային աղյուսակում 5 միավորով 44-րդ տեղում է:
Ամերիկահայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն առավելության է հասել Էլ Դեբսի նկատմամբ և 6 միավորով 14-րդ հորիզոնականում է:
Իրենց ակտիվում 6,5-ական միավորներ ունեցող Հոու Իֆանը և Մայքլ Ադամսը գլխավորում են մրցաշարային աղյուսակը:








