դիտվել է374անգամ

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը չեմպիոնական տիտղոսի համար որակավորման մենամարտում  հաղթեց  23-ամյա արգենտինացի Պաբլո Ֆարիասին: Օֆֆեսնբուրգում  5-րդ  ռաունդում Քինգ Աբրահամը նոկաուտի ենթարկեց մրցակցին:

Վերջին ռաունդում Արթուրը 3 անգամ տապալեց հակառակորդին, որից հետո մարտը դադարեցվեց: Սա հայ բռնցքամարտիկի 33-րդ հաղթանակն էր  պրոֆեսիոնալ ռինգում: Այս հաղթանակով երկրորդ միջին քաշային կարգում Արթուրը մեկնարկեց աչխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելու համար պայքարում: