դիտվել է512անգամ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայերը ձախողվեցին: Հռիփսիմե Խուրշուդյանը վնասվածք ստացավ և դուրս մնաց առաջնությունից: Գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը` պոկում վարժությունում 185 կգ արդյունքով հայտնվեց 10-րդ հորիզոնականում: Այս առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Տիգրան Մարտիրոսյանը միայն մեկ փոքր բրոնզե մեդալ նվաճեց: Վերջին տարիներին այսպիսի անհաջողության մեր ծանրամարտիկները չէին բախվել: