դիտվել է246անգամ

 

 

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ ըմբիշները շատ համեստ արդյունք ցույց տվեցին:  

Մի կողմից թուրքական մրցավարությունը, մյուսից` ուժեղ մրցակիցները: 

Հունահռոմեական ոճի  ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն անհաջող մեկնարկեց: 

55կգ քաշային Ռոման Ամոյանը, ումից սպասելիքները չեմպիոնական  էին,  1/8-րդ եզրափակչում միավորներով պարտվեց Կորեայի ներկայացուցիչ Գյու Ջին Չոին:

66 կգ քաշային Արման Ադիկյանը, 1/16-րդ եզրափակչում պարտվեց ֆրանսիացի Ստիվ Ժենոյին:

Իսկ մեծահասկների հավաքական վերջերս տեղափոխված գյումրեցի 96կգ քաշային Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում զիջեց թուրք Ջենկ Իլդեմին, այս մարտի ժամանակ մրցավարը ջանքեր չխնայեց մեր ըմբիշին ձեռնունայն թողնելու համար:

2-րդ օրը միջազգային գորգ դուրս եկավ 84 կգ քաշային Արթուր Շահինյանը, ով առաջին իսկ  մենամարտերից մեկում  լքեց գորգը` պարտվելով ավստրիացի Ամեր Հրուստանովիչին։

1/16-րդ եզրափակչի արգելքը չկարողացավ հաղթահարել նաև 60կգ քաշային Վահան  Ջուհարյանը: Նա միավորներով պարտվեց Վենեսուելայի ներկայացուցիչ  Լուիս Իգնասիո Լիենդոյին։

120 կգ քաշային Յուրի Պատրիկեևը ստիպված չեղավ բախվելու իր սկզբունքային հակառակորդ և ազգակից Հասան Բարոևին, վերջինս վնասվածքի պատճառով չէր մասնակցում առաջնությանը: Սակայն 1/8-րդ եզրափակչում հայաստանցի ըմբիշը չկարողացավ հաղթահարել կուբացի Միջայի Լոպես Նունիեսի արգելքը։  Իսկ բրոնզե մեդալի համար պայքարում Պատրկեևը պարտվեց շվեդ Յոհան Մագնուս Էվրունին:

Միջազգային դիմակայության 3-րդ օրը հայերը վերջապես ուշքի եկան: 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյան` չնայած այն բանին, որ  պարտվեց թուրք Սելջուկ Ջեբիին, հնարավորություն ստացավ պայքարելու 3-րդ տեղի համար և 2:0, 1:0 հաշվով առավելության հասավ Ղազախստանի ներկայացուցիչ Ասխադ Դիլմուխամեդովի նկատմամբ: Հունահռոմեականներից նա միակն էր, ով օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց:

Սեպտեմբերի 16-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունից վերդարձանք միայն մեկ ուղեգրով:

55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը  առաջին իսկ գոտեմարտում  պարտվեց  աշխարհի գործող չեմպիոն  ռուսաստանցի Վիկտոր Լեբեդևին: Մեդալ նվաճել չհաջողվեց, սակայն Լոնդոն-2012-ի մեկ ուղեգիր արդեն մեր գրպանում է:

60 կգ քաշային Նարեկ Սանոյանը առաջին իսկ գոտեմարտում տատամին լքեց պարտված, նրա մրցակիցն էր գերմանացի Տիմ Սկլեյչերը:

84 կգ քաշային դաղստանցի  Հաջիմուրադ Նուրմագամեդովը, ով ներկայացնում էր Հայաստանը` զիջեց Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Բոկեյին:

66կգ քաշային Դավիթ Սաֆարյանը պարտություն կրեց առաջին իսկ մարտում ռուսաստանցի Ադամ Բատիրովից:

 74կգ քաշային դաղստանցի ըմբիշ Մուսսա Մուրթազալիևը, ումից սպսելիքները շատ էին, քառորդ եզրափակչում  պարտվեց ադրբեջանցի Աշրաֆ Ալիևին:  

 96կգ քաշային Հարություն Ենոքյանը, ով մեկնեց առաջնության եղբոր` Էդգարի փոխարեն (վերջինս վիրահատության էր ենթարկվել) 1/16-րդ եզրափակչում զիջեց Հնդկաստանը ներկայացնող Մուսամ Խատրիին: 

Վերջին օրը Հայաստանի ըմբիշներից մեդալին առավել մոտ էր 120 կգ քաշային Ռուսլան Բասիեւը: Սակայն, Բրոնզե մեդալի համար պայքարում  պարտվեց մոնղոլ Չուլուունբատ Յարգալսայխանին:

 

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

Նշագրեր

 
 
Նույն թեմայով
դիտվել է16483անգամՄեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրը: Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 7 գնդակ ուղարկեց «Բլեքբերնի»դարպասը,...
դիտվել է31615անգամԱնգլիական «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Լեյվան ծնկային հոդի կտրվածքի պատճառով այս մրցաշրջանում...
դիտվել է31364անգամ ՖԻՖԱ-ն և ՖԻՖ Պրոն միասին հրապարակել են Աշխարհի 2011 թվականի հավաքականի 50 թեկնածուների անունները: Հարցմանը...
դիտվել է33913անգամՄիլանի Ինտերը ցանկանում է ձեռք բերել Արսենալի հարձակվող Ռոբին Վան Պերսիին, տեղեկացնւմ է Tutto Mercato Web-ը: Միլանցիները...
դիտվել է33884անգամԲարսելոնայի դարպասապահ Վիկտոր Վալդեսը բաց է թողել երեկ կայացած Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի Օսպիտալետի...